Рубрика: տեխնոլոգյա բաժին

Մարդու օրգանիզմը

Թեման՝ մարդու օրգանիզմ

Նախապատրաստական աշխատանք՝

Մինչ հանդիպումը, սովորողներին ուղարկվում է հարցաշար, որով պարզում ենք մասնակիցների գիտելիքների շեմը:

Սովորողները ունեն հնարավորություն  առցանց հարցեր ուղղել առողջագետին:

Հարցերի ուսումնասիրությունից հետո առանձնացվում են ամենահաճախ տրվողները, որոնք նույնպես կպարզաբանվեն քննարկման ընթացքում:

Արդյունքում՝

Սովորողները կհամալրեն իրենց գիտելիքների պաշարը մարդու օրգանիզմի մասին:

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ 

Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

giphy (1).gif

1.Նյարդային համակարգ

nerv.jpg

Ուշադրություն

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):

ny..jpg

Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:

2. Հենաշարժիչ համակարգ 

henash..jpg

Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են

1.Հենարանային

2.Շարժողական

3.Պաշտպանական

4.Արյունաստեղծ

3.Արյունատար համակարգaryunatar.jpg

Արյունատար համակարգը  կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։

4. Շնչառական համակարգ

shnchar.jpg

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։Համակարգի  հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։

5. Մարսողական  համակարգ

mars.jpg

Մարսողական  համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:

Մարսողական գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։

Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:

6. Ծածկույթային (ծածկող) համակարգmashk.jpg

Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:

7. Միզարտազատական համակարգ  artazat.jpg

Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։

Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։

8.Վերարտադրողական համակարգսեռ.jpg

Այս համակարգն ապահովում է սերնդի վերարտադրությունը և սերունդների անընդհատությունը:

9Իմունային համակարգ 

organyi-immunnoy-sistemyi.JPG

Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։

10. Ներզատական համակարգներզատ.jpg

Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։ 

Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա:

Рубрика: տեխնոլոգյա բաժին

Անվտանգ կենսակերպ

Աչքերի գիմնաստիկա

Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար

  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

տեսաֆիլմ

Ֆիզկուլտ րոպե

Ֆիզկուլտ րոպե  ուղեղի արյան շրջանառությունը լավացնելու համար

1)    Ելման դրություն — նստած աթոռին

1-2 գլուխը հետ տանել և սահուն ետ կախել

3-4 գլուխը առաջ կախել, առանց ուսերը բարձրացնելու: Դանդաղ կրկնել 4-6 անգամ:

2)    Ելման դրություն- ձեռքերը գոտկատեղին

  1. Գլուխը շրջել աջ
  2. Ելման դրություն
  3. Գլուխը շրջել ձախ
  4. Ելման դրություն

Դանդաղ կրկնել 6-8 անգամ:

3)    Ելման դրություն նստած կամ կանգնած, ձեռքերը գոտկատեղին

  1. Թափով ձախ ձեռքերը բերել աջ ուսի վրա, գգլուխը շրջել ձախ
  2. Ելման դրություն
  3. Նունը աջ ձեռքով

Դանդաղ տենպով կրկնել 6-8 անգամ

Рубрика: տեխնոլոգյա բաժին

Հագուստի և կոշիկների խնամք

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:

Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն: Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալեռգիա,մաշկի գրգռվածություն և այլն:Արհեստական

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալերգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն Հագուստի խնամքը կարևոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն էր:Հագուստի խնամքը կարեվոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

Рубрика: տեխնոլոգյա բաժին

Ինչպես ճիշտ մաքրել ատամները

Մինչ երկու տարեկան դառնալը երեղան ունենում են քսան ատամ որը կոչվում են կաթնատամ 6 — 7 տարեկանից այդ ատամները սկսում են թուլանալ, շարժվել թափվել և փոխարինվում են խոշոր, հիմնական, ատամներով։

Ամեն ատամ ունի

  1. պսակ

2. վզիկ

3. արմատ

պսակը ծածկված է շատ ամուր նյութով՝ էմալով։

Ատամների խնամքը շատ կարևոր է։

Ատամները մաքրում ենք ատամի մածուկով և խոզանակով, ատամի մածուկը և խոզանակը պետք է լինի տարիքին համապատասխան։ Ատամները մաքրելու նպատակն է հեռացնել սննդի մնացորդները ատամների արանքից։ Ատամները մաքրում ենք օրը երկու անգամ․ առավոտևան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։

վերևի ատամնաշարը մաքրում ենք վերևից ներքև, ներքևինը՝ ներքևից վերև, ամեն ատամի վրայով անցնելով 4-5 անգամ։ Ատամներ լավանալը տևում է 2 րոպե։ Ատամի մածուկը վերցնում ենք ոսպի հատիկի չափ։ Ատամի խոզանակը ամեն երկու ամիսը մեկ։

Рубрика: տեխնոլոգյա բաժին

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Рубрика: տեխնոլոգյա բաժին

Առողջություն

1. Առողջ սնունդ

2. շրջակա միջավայր

3. հիգենա

4. մարզանք

5. վնասակար սվորություն

6. հոգեվիճակ

7. կրթություն

8. ժառանգկանություն

9. աղքատություն

10. պատսղանատու վարգգիծ

1․ պատսղանատու վարգգիծ

2․ վնասակար սվորություն

3․ Առողջ սնունդ

4․ հիգենա

5․ հոգեվիճակ

6․ կրթություն

7․ ժառանգանություն

8․ մարզանք

9․ Շրջակա միջավայր

10․ ախքասություն

Рубрика: տեխնոլոգյա բաժին

Հիմնական գույներ և խրնորդներ

Հիմնական գույներից մեկն է կարմիր, կապույտ և դեղին, իսկ եթե կապույտը + դեղին հավասար է բաց կանաչ։ Մեկել եթե կապույտը + կարմիր հավասար մանուշակագույն և կարմիր + դեղին հավասար է նարնջագույն և այլնը։