Рубрика: Մայրենիի ստուգատես

Մայրինի ստուգատես

Առաջադրանք 3
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։
Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք
Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:
Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:
Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:
սնունդ են բերում

Ընդգծի´ր սխալ պատասխանը.

Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:+
Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.

զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը, +
մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

որ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
——————, ձվերն
——————,փշուրներ
——————,բույն
——————:աշխատասեր

Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա

Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:

աշխատսեր___________
ամենա ուժեղ______________

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
առարկա,+
թիվ,
հատկանիշ,
գործողություն:

7 միավուր

Рубрика: Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Իմ երևակայական պատմությունը

Մի անգամ քույրերիս և եղբորս հետ անտառում զբոսնելիս հանկարծ լսեցինք տարորինակ ձայներ։Ձայնը գնալով ավելի էր սաստկանում։Քույրերիս և եղբորս թողնելով ետևում ես քայլեցի դեպի ձայնը։Հաստաբուն ծառերի ետևում տեսա սարսափելի տեսարան։Ինձանից տասնապատիկ անգամ մեծ գայլը ժանիքները սրած կանգնած էր իմ դիմաց։Առաջին հայացքից գրեթե համոզված էի,որ փրկությունը անհնար է սակայն հասկանալով,որ ինձանից բացի ես պատասխանատու եմ նաև մյուսների համար հավաքեցի իմ ուժերը։Գործի դնելով խորամանկությունս ես որոեցի համոզել գայլին,որ ես հանձնվում եմ և պատրաստ եմ կատարել նրա բոլոր ցանկությունները։Գայլը հավատալով մեզ մի պահ թաքցրեց ժանիքները և սկսեց մեզ պատմել,թե որս ինչ ուտեստ ենք դառնալու նրա համար։Հենց այդ պահին ես անսպասելի բարձր ցատկով հայտնվեցի նրա մեջքին և ձեռքիս տակ եղաց փայտով սկսեցի հարվածներ հասցնել նրան։Անակնկալի եկած գայլը սկզբում չկարողացավ ոչինչ անել սակայն հետո նրան հաջողվեց ինձ ցած նետել։Այդ պահին ինձ օգնության հասան քույրերս ու եղբայրս և մենք բոլորս միասին մեր ուժի և միասնականության նորհիվ մեզ հաջողվեց վերջ տալ չար գայլին։