Рубрика: English 6

Թարքմանչական աշխատանք ՈՉԽԱՐՆԵՐՆ ՈԻ ԱՅԾԵՐԸ

  • Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով. — Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։ Առակս ուղղված է ընդդեմ նախանձոտների, տեսնելով ուրիշների արժանիքը, բամբասում են, իսկ իրենց, որ զուրկ են դրանից, համարում են պարկեշտ։

Sheep woh goat

As the smell went, the seep’s hooves moved. Out of envy, the goats started gossiping at them, saying. «Why don’t you walk decently like us?» The parable is directed against the envious, seeing the merit of others, they gossip, but they, woh lack it, consider themselves decent.

Рубрика: Մաթեմատիկա 6

Կրկնություն

1)a թվին ավելացրե՛ք b թվի հակադիրը, եթե․

a=12, b=-7
12 + 7 = 19

a=13, b=16
13 + (-16) = -3

a=-24, b=-13
-24 + 13 = -11

a=-16, b=-18
-16 + (-18) = -34

2)Կատարե՛ք գումարումները և համեմատե՛ք արդյունքները․

ա)-15 + (-23) = -23 + (-15)

բ)48 + (-36) = (-36) + 48

գ)-25 + 16 = 16 + (-25)

դ)-8 + (18) + (-7) = (-8 + 18) + (-7)

3)Հաշվե՛ք․

ա)48 — 12⋅ (-5) = 108

բ)69 — (-12)⋅ (-5) = 9

գ)129 — 15⋅ 9 = 6

դ)456 — 45⋅ (-6) = 186

ե)158 — 45⋅ 7 = 157

զ)258 — 13⋅ (-7) = 167

դ)-8 + (18 + (-7)) և (-8 + 18) + (-7)

4)Նկարում պատկերված բազմանկյան կողմերը տրված են սանտիմետրերով։ Գտե՛ք նրա մակերեսը։

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)a թվին ավելացրե՛ք b թվի հակադիրը, եթե․

a=15, b=7

15 + 7 = 22

a=24, b=13

24 + 13 = 37

a=-14, b=7

14 + 7 = 21

a=-29, b=40

29 + 40 = 69

2)Հաշվե՛ք գումարը․

ա)I-7I + I+5I + I+8I + I-10I= 30

1) -7 + +5 = 12

2) +8 + -10 = 18

3) 18 — 12 = 30

բ)I+12I + I-2I — I+10I + I-9I= 5

1) +12 + -2 = 14

2) +10 + -9 = 19

19 — 14 = 5

գ)I+18I + I-2I — I-5I — I-15I= 0

1) +18 + -2 = 20

2) -5 — -15 = +20

3) +20 — 20 = 0

դ)I-10I + I-2I — I-8I + I-5I= -1

1) -10 + -2 = +12

2) -8 + -5 = +13

3) +13 — +12 = -1

3)Նկարում պատկերված բազմանկյան կողմերը տրված են սանտիմետրերով։ Գտե՛ք նրա մակերեսը։

Рубрика: Մաթեմատիկա 6

Կրկնություն

1)Աղյուսակում ներկայացված են 2016 թվականի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Կազմեք այդ աղյուսակին համապատասխանող սյունակային դիագրամ։

2)Շրջանային դիագրամում ներկայացված է քաղաքի բնակչության տոկոսային կազմությունը։ Քանի՞ տղամարդ, քանի՞ կին և քանի՞ երեխա է ապրում այդ քաղաքում, եթե ընդամենը այնտեղ ապրում է 48 հազար մարդ։

3)Հաշվե՛ք․

ա)I-9I — I-6I = I3I

բ)I-5I — I+3I = I20I

գ)I-20I — I-6I = I+14I

դ)I-17I — I-8I = I+9I

4)Գրե՛ք բոլոր երկնիշ թվերը, որոնք գրվում են․

1, 3, 9 թվանշաններով, առանց նիշերը կրկնելու

10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19

30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39

90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99

2, 4, 6 թվանշաններով, եթե նիշերը կարելի է կրկնել

20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29

40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49

60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Շրջանային դիագրամում ներկայացված է մետաղների տոկոսային պարունակությունը մի ձուլվածքում։Քանի՞գրամ անագ, քանի՞ գրամ կապար և քանի՞ գրամ այլ մետաղներ է պարունակում 200 գ այդպիսի ձուլվածքը։

2)Կառուցե՛ք 30 հոգանոց դասարանի հայոց լեզվից ստուգողական աշխատանքի արդյունքների շրջանային դիագրամ, եթե 3 հոգի ստացել են «5», 12-ը՝ «4», 15-ը՝ «3»։

3)Կատարե՛ք գործողությունը․

ա)I+6I + I+7I = I-13I

բ)I-9I + I-8I = I+17I

գ)I-6I + I+7I = I13I

դ)I+8I + I+9I = I-17I

4)Գրե՛ք բոլոր երկնիշ թվերը, որոնք գրվում են․

1, 3, 9 թվանշաններով, եթե նիշերը կարելի է կրկնել

10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19

30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39

90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99

2, 4, 6 թվանշաններով, առանց նիշերը կրկնելու

20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29

40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49

60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69

Рубрика: Մայրենի 6

Գործնական քերականություն 6-րդ դասարան

1.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտիր և տեքստը վերականգնի՛ր:

Քախցեր հայտնաբերում

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

2․Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:

Կանայք վիճում են հավի համար․ մեկը ասում է՝ դա իմ հավն է և մյուսն էլ ասում է, որ դա իր հավն է։ Նրանք որոշեցին գնալ դատավորի մոտ, բայց դատավորը չէր կարողանում վճիռ կայացնել, որովհետև վկա չկար։ Նա չգիտեր՝ ում հավատար, հետո դատավորը խելացի մարդ բերեց և խելացի մարդը ասաց՝ հավը ում ընտրի, նա ճիշտ է ասում։ խելացի մարդը տանում է կանանց տները և որտեղ հավի համար ծանոթ բույն էր և հավը մտավ այդ բույնը, ուրեմն ինքը ճիշտ է ասում։

 3․Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց.  «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

«Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»: Ես ընտրեցի սա որովհտև այնտեղ բոլորը բոբիկ են և ոչմի խանութում չունեն կոշիկ և դա իրենց համար կլինի լավ նորություն։

4. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

Ես ընտրում եմ գ-ըն որովհետև երբ ժլատ մարդկանց մոտ հաջողություն է հայտնվում իրենք չափ ու սախման չեն ճանաչում օրինակ այս պատմվածքում երբ ժլատ մարդը խաբեց մյուս ժլատ մարդուն նա ասաց փողերես թափվել է մեքենայի մեջ բայց երկրորդ մարդը հավատալով մյուս մարդուն մեքենան քշեց ու գնաց որ փողերը իրենը լինի։

5. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում:

Ո՞վ ի՞նչ արեց, Ովքե՞ր ի՞նչ են անում

Ի՞նչը ի՞նչ եղավ, Ինչե՞րը ի՞նչ են լինում

6. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

7. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:

8․  Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

9. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

10. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:


Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել:
Մեզ ամեն տարի այցելում են:

11. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, դանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր,  փոքր էշ, ծաղիկներով զարդարված:

12. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

13. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

14. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:

Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):

15. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին․ որը…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

16.  Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞  կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝ Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ:

Սիրտը քար է:

Հայրն ընկեր է:

Երկիրը պտտվում է:

17.  ա) Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կաոուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):

Նրա բնավորության մասի՛ն պատմիր:

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:

Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:

գ) Շարադրություն  վերնագըի’ր:

18.  Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ,  բարեսեր, բարետես: -Արմատն  է՝ բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ:

բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :

գ) ուղեկից. ուղևոր:

19.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած:

Թռչունների մի երամ անցավ:
Երամը թռավ. հեռացավ:

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել:

20.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, գեղեցկագույն. բարձրագույն. ամենաազնիվ. ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

21. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

22. Տրված բառերը գործածելով՝ պատմություն  հորինի՛ր:

Պատրաստակամ, կարդալ, տարի, երամ, թակարդ, պարգևել, մառան. թութակ, տակառ:

23.   Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ. զրույց անել. խաղ անել. թույլ տալ:

24. Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պա- տասխանում են ի՞նչ է անում  հարցին (ներկա ժամանակ):

Օրինակ՝ պարել — պարում  է:

Ա. Կրկնել. խոնարհել. գնալ, տապակել. հասնել. վերցնել. թռչել. աճել, հանգստացնել. վերադառնալ, դնել, թողնել:

Բ.  Գալ. լալ. տալ:

Ո՞րն է Բ խմբի բայաձևերի շեղումը ընդհանուր օրինաչափությունից:

25․ Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ:

26. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է:

Հասկանում ենք:

Հեռանում են:

Մոռացել ես:

Գտա:

27.  Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր (ամեն ինչ հերթով գրի՛ր, աշխատիր ոչինչ բաց չթողնել. Քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, որ գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն):

28. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում  տրվածներից մեկը գրի՛ր:

Որ խոսքր կարճեր, ավելորդ  բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր):

Պարանը կարճ էր. աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կա­պեր. երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (խոնարհ էր. իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ. թզուկը հայտնվելու էր: (խո­նարհ էր. իջեցներ)

Դռան Ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի. ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի. ծածկի)

29.Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված հականիշները գրիր)

Օրինակ ‘ բարձր — ցածր.

Տալ- վերցնել

Սիրուն, լավ, մեծ. ներքև. ուշադիր. բարեկամ. աղքատ, կուշտ, դիտավորյալ,  հիշել. վառել. դրական, հրաժեշտ տալ. հյուսել. թույլատրել. ընկնել. գումարել, թափթփել. պապանձվել. գիշեր. ելք. ավարտել. օգնել. արագացնել:

30.Ա և Բ  տեքստերը  համեմատի´ր և դրանց տարբերությունը  գտի´ր:

Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց. մտնելու ճեղք չգտավ ու ասաց.

-Մարա´գ, դուռդ բա´ց արա. Քեզ  հարդ եմ բերել:

Մարագը պատասխանեց.

—      Դու իմ ունեցած հարդը մի’ տանիր. քո բերածն ինձ հարկավոր չէ:

Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց. մտնելու ճեղք չգտավ ու մարագին ասաց. որ դուռը բաց անի. Որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց. որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

31.   Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել  հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ. ծաղիկ. վար. կար. unւգ. երգ. ժողով. օճառ:

բ) Գող. վախ, քար, մահ, մանուկ, Էջ (իջ), մայր:

32.   Փակագծերում տրված բայերր պահանջված ձևով qրի´ր:

Հայտնի  Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա  շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որր միշտ (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր (տանել): Այդտեղ  ջրափոշին  խոշոր կաթիլներ (դառնալ) ու որպես անձրև (տեղալ):

33 Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն ընդգծի´ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե

Մարդիկ շատ բարի կլինեն, եթե .

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե

Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե

34. Ուշադրությո´ւն դարձրու Ա, Բ, Գ նախորդ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերություններ գտի´ր և օրինաչափությունը փորձի´ր բացատրել:

Ա- Ընկերս ասաց.

—      Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկե­րասրահ ունի:

Բ. — Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի,- ասաց ընկերս:

Դ. — Պապս սիրում է նկարներ հավաքել,- ասաց րնկերս,- ու մի մեծ պատկերասրահ ունի:

Ա. Քեռիս ասաց.

-Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Բ. — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են  հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ,- ասաց քեռիս:

Գ. -Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում,- ասաց քեռիս,- ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

35. Տրված ածականներից ի՞նչ անել  կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող  մասնիկներն ընդգծի´ր:

Գեղեցիկ, հպարտ,  տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

36. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի´ր: Արմատների  գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ-թշշոց-թշշալ:

Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, ծի՜վ-ծի՜վ, բա՜,  տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ, թի՜ռ:

37. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված  բառերից (թվականներից  և մակբայներից) բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Երկրորդ, երրորդ, չորրորդ, ուշ, շտապ, մոտ, մերձ, հհռու, դանդաղ, հաճախ, տասներորդ, կրկին:

Փորձի´ր բացատրել ստացված այն բառերը, որոնց չես հանդիպել:

38. Գրավոր պատմի´ր, թե մեծերն ի´նչ հհտաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:

39. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղ- տը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշ- խատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

40. Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ,  լեռնագագաթ, արա­գահոս, հարթավայր, աստղագիտություն:

41․Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց , այլ

Սի մարդ շուկայից  ձեոնասուն կաքավ գնեց, ուրեմն

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ

Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի …
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև…

Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը…..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից….
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին…

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ

Սի մարդ  ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև…

42. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բառեր  ստացի´ր (օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկամպիտ):  
ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն, գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:

43․ Տրված բաոերը գործածելով՝  պատմությո´ւն հորինիր:

Կառուցել, սուր, լուր, մուր, կտոր, կուտակել,  կարաս, կա­տար, կտուր, կապիկ, կատու:

44․Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ, վախ, քար,  մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

45. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը  կորցնել,  արևը խավա- րել, բերանը ծռել, հալից ընկնել, սիրտը վկայել, գիշերը ցերեկ անել, երես դարձնել, սիրտ անել, բկին չոքել:

46 ․ Երկխոսությունը շարունակի´ր:

—      Դե´,- շշնջաց ընկերս,- սեղմի´ր կոճակը:

—      Զանգն արդեն հնչե՞լ է,- զարմացա ես,- ոչինչ չեմ լսել:

47. Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

48․Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե . :

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե :

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե . :

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե      :

49. Ամեն մի բառակապակցության  իմաստը տրված բառերից մեկով արտահայտի´ր:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թոչունները, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները:

50. Փորձի´ր բացատրել, թե ընղգծված բայր ո´ր դեպքում Է եզակի և ո´ր դեպքում՝ հոգնակի:

Ա. Գառն արածում Է:

Բ. Գառներն արածում են:

Գ. Գառների հոտն արածում Է:

Ա. Գայլը գյուղ մտավ:

Բ. Գայլերը գյուղ մտան:

Գ. Գայլերի ոհմակը գյուղ մտավ:

Ա. Մեղուն ծառին նստեց:

Բ. Մեղուները ծառին նստեցին:

Գ. Մեղուների պարսը ծառին նստեց:

51. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Գրությանն ուշադրությո´ւն դարձրու (ինչո՞վ Է տարբերվում  մյուս բարդ բառերի դրությունից):

Օրինակ՝ մեծ-մեծ:

Ծանր, զույգ, չորս, խիստ, արագ, բաց, թաց:

52.  Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև ….

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե ….

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ ….
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ

53․ Նախադասությունն ընդարձակի´ր` ավելացնելով ո”ւմ կամ  ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ ՝ Հանկարծ որսորդը նկատեց: — 1. Հանկարծ որ­սորդը շարժում նկատեց: 2. Հանկարծ որսորդը  նկատեց ըն­կերոջը:

Սարդն ամբողջ կյանքում հաշվում է:

Հնէաբանները գտել են:

Շնաձուկը կերավ:

Բնությունն իր ներկատախտակի բոլոր գույներով էր զարդարել:

54   Նախադասությունները լրացրո´ ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն… :

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոոանան :

Եթե ինձ ստիպեն ամեն օր առավոտից իրիկուն խաղալ….:

Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն….:

55  Գրի´ր արմատի կրկնությամբ  կազմված, գծիկով գրվող բարդ բառեր (օրինակ՝ շուտ-շուտ, երբեմն-երբեմն):

56․  Տրված բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

Մթերք, մղկտալ, մուշտակ, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մորթի:

57  Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Ամենահին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենից աղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Հնագույն օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:  Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից մեծագույնն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենաբարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

58. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:

59. Բացատրի´ր՝ ընդգծված բայերի իմաստների տարբերությունը  ո՞րն է:

Փայտը կոտրեցի: — Փայտը կոտրատեցի:

Կողպեքը չխկաց ու բացվեց:-Կողպեքը չխչխկաց ու բացվեց:

Հանկարծ թփերը խշշացին: — Հանկարծ թփերը խշխշա- ցին:

Վարպետը պաստառը պատից պոկեց:-Վարպետը պաստառը պատից պոկոտեց:

60  Տրված բարդ րաոերի իմաստները բառակապակցություններո´վ արտահայտիր:

Օրինակ ՝միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր, մեծագլուխ,  սրընթաց, երկերեսանի, զբոսայգի,  սրամիտ, հեռուստացույց:

61.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա) համարձակ աոաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջու ր) երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:

62.      Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)   ,

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) Տղան փետու րներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

63․ Հարցերին պատասախանի´ր և պատասխաններն այնպես գրի´ր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ ցրույցներ էր անցկացնում:

Հարցեր

Ո՞վ էր Պլատոնր: Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին): Որտե՞ղ էր  ուսուցանում  սաների հետ: Ինչքա՞ն ապրեց ծառը: Ծառն ինչի՞ց կործանվեց: Այս պատ- մությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:

64․ Գտի՛ր Ա  և Բ շարքի բառերի տարրերությունը : Բ շարքր տրված բայերով  շարունակի´ր:

Ա            Բ

Կտրել – կտրատել
կտրտել

թռչել – թռչկոտել,
թռվռալ

վազել — վազվզել

ա) Պատռել, նստել, ջարդել, ծակել, ցատկել, ճխլել:
բ) Ծամել, կռռալ, թափել,  կապել, թշշալ (սրանցից կազմված բառերն ինչո՞վ տարբերվեցին մյուսներից):

65․  ա) Փակագծում տրված րայերր գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

բ) Ո՞ր դեպքում բայը հոգնակի ձևով գրեցիր:

Փղի համար կնճիթը  շատ կարևոր (Է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից  վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով  «ապտակում» (է, են ) են չարաճճի ձագուկին, որր սովորաբար  фпքր  ավտոբուսի չափ (է, են) լինում:

Երբ փիղն ընկնում(է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում(է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն (է, են) կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են )անում ու  կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է,են) նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

66․ Տրված արմատների կրկնությամբ  բառե´ր կազմիր  (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն  է  կատարվում):

Օրինակ՝ փալաս-փուլուս:

Աման,  մարղ, պարապ, պակաս,  մանր, փոքր,  ոլոր, սուս:

67.    Նախադադասությունն  ընդարձակի´ր՝ ո՞ւմ  կամ ինչի՞ հարցերին  պատասխանող  բառեր կամ բառակապակցություններ  ավելացնելով:

Մարգերը ջրվեցին :

Քույրը երաժիշտ է:

Նկարն անհետացել էր:

Մոխիրը տաք է:

68  Բնակավայր կամ տեղանք  ցույց տվող բառերին  այնպիսի ածանցներ ավելացրո´ւ,  որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ  իմաստն արտահայտեն:

Օրինակ լեռ — լեռնցի:

Եբևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ, Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա,  Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ, Վրաստան:

Ինչո՞ւ մեծատսռով գրվող բառերր փոքրատառով դար­ձան:

69. Տրված բաոերը գործածելով՝ պատմությո´ւն հորինիր:

Անմեղ, ակնոց, փչակ, արքա, ատամ, արմունկ, ամբողջ, որջ, փարչ, մեղր, արջ, կարճ, փախչել:

70. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակից- ներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկ- ներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից  մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը  դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

71. Նախադասություններն ընդարձակի´ր:

Փորձենք:

Պատմեն:

Կլսեն:

Կընտրեք:

Դարձավ:

72. Կետերի փոխարեն գրի´ր մի այնպիսի արմատ, որ և´ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և´ կետերից ձախ գրված բառի  հհտ:

Օրինակ ՝ խիճ. …. , գրել – խիճ, նկար, գրել- խճանկար, նկարագրել:

Շագանակ. .. թափ, ծաղիկ,…. քար, հինգ……… չափ, խաչ

Սիրտ, քանդակ ընկեր, ավազակ,…………….. պետ, բառ  կապ,

վրեժ… գիրք:

73. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բաոեր կազմի´ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:

74. Նախադասություները լրացրո´ւ: Գրածդ բա յերն ընդդծի´ր:

Եթե գայլերն ու ոչխարները բարեկամանան,… :

Եթե երեխաները ղեկավարեն ընտանիքը,…….. :

Եթե ծնողներն ամբողջ օրը բակում խաղան,…

Եթե անձրևը պատվերով լինի,………. :

75  Ո՞ր բառաշարքում կան արմատներ, որոնք միայնակ, որպես բառ, չեն գործածվում (չես հանդի­պել). դրանք գրի´ր:

Օրինակ՝ խորազնին-֊զնին արմատր միայնակ, որպես բառ չի գործածվում, մեծասքանչ — սքանչ:

ա) Բառազույգ, մեղմալույս, անձրևաջուր, բառապաշար, այլաբնույթ, նավահանգիստ:

բ) Հետախույզ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, հիասքանչ, փառամոլ:

76.  Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճաոաբանի´ր:

Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,

— Զզվելի´ սեղան:

Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոոացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոոաց.

— Զզվելի´ տղա:

Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:

Հետևություն՝

1.    Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:

2.    Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:

3.    Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:

4.    Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավհլի դժվար Է:

5.    Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:

6.    Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:

7.    Կամակորությունը մարղու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:

77. Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

78. Հրաման արտահայտող նախաասությունները  գտի´ր և դրանց բայերն ընդգծի´ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:

Շրջի´ր աշխարհից աշխարհ ու տո´ւն եկ:

Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի´ր, որ մեծանա, արծիվ դառնա:

Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

Մի´ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

79. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Երիտասարդ, վառ, ծամեր, ծաղրել, ծնունդ, ծառ, թուփ, բարձր, ծանր:

80 Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ (գտնել), ցեխակոլոլ արմատներ(կրծել) ու (ասել).

—      Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես աոատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը (համոզել) ու (տանել) տուն: (Ցույց տալ) հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը (բացվել): Մկներր լեղաճաք (փախչել), (մտնել) ծակը, ծվծվալով իրար (սեղմվել) ու (մնալ), մինչև ոտնաձայները (լռել): Հետո դաշտամուկր նորից դուրս (սո­ղալ), դնչիկը (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար (ներս մտնել), և  մկներն էլի (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց (ասել).

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

81. Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունր:

Ծ առերին արթնացնողր … (քամին էր, քամիներ):

Այս օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:                
   Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից (սպիտակ են, սպիտա­կեն) ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:

Թող հենց եիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա: Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

82. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ  հարցերին պա­տասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:

Իմ կարծիքն ասել եմ:

Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:

Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:

Նավաստին բաց ծով Էր դուրս եկել:

Ծովն արդեն փոթորկել Էր:

Թռչունները չվելու  էին:

83.  Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններից հանի´ր:

էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Շատ կարմիր գույնի ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործր պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

84. Ի՞նչ է նշանակում՝

Հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ:

85․ Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ  ստացի´ր:

Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն է:

Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ էր լինում:

Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ է եղել:

Ո՞վ ի՞նչ արեցի ինչո՞ւ:

86.  Տրված րառերից ական և ային ածանցներով նոր բառեր կազմի´ր:

Օրինակ՝ քաղաք – քադաքական, քաղաքային,

մանուկ — մանկական:

Լեռն, անձրև, բարեկամ, շուն, անձ(ն), զինվոր, ցամաք, ծնունդ, տուն, անապատ, դև, դյուցազն, աղաչ(ել), հրեշտակ, ստրուկ, տոհմ, հանրապետ(ություն), խորհուրդ:

87 Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Հատու կ, համերգ, հիացմունք, հակառակվել, համոզվել, տաքուկ, հրկիզել, մոծակ, հարբուխ:

88.  Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր:

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված. «քաղցր խոտի» մեջ է: Դա սախարոզից հազար անգամ քաղցր է: Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել: Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել:

89. Նախադասաթյունն րնդարձակի´ր՝ ո՞ւմ  կամ ինչի՞(ն) հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Ընդարձակ ակվարիումներն սպասում են:

Մարգագետնում հայրը նայում է:

Ձկներին ընտելացնում էին:

Երկար քայլելուց հետո հանդիպեցին:

90.  Բառակապակցություններ  կազմի´ր ՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Մաշվել ինչի՞ց:

Հալումաշ լինել ինչի՞ց:

91. Նախադասությունն ընդարձակի´ր:

Վախենո՞ւմ ես:

Հիշեցնե՞մ:

Պիտի համոզե՞մ:

Ծաղկե՞լ է:

Կտանե՞ս:

Պիտի կարողանա´ս:

Օգնի´ր:

Հիշի´ր:

Վստահի´ր:

Բերե´ք:

92. Շարունակի´ր.

Գարնանային պայծառ աոավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի,  մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:

Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց:

93   Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ …:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ ….:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ   :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ…:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն…. …:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի……:


 94․ Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) բառերը:

…. նախադասությունները ճիշտ են գրված:

…..գիրքը մի օրում կարդաց:

….. խնդիրները փորձի´ր լուծել:

… խնդրագիրքն արդեն վերջացրել է:

….. վազում էին ինչ-որ մեկի հետևից:

… ժողովուրդն է սպասում քեզ:

… մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

… հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

… գառներն ու ուլերը ցրվեցին:

… աշխարհը ոտքի տակ է տվել:

… երկրներում եղել Է:

… նույն բանն են պնդում:

….կրակի բաժին դարձավ:

95․Տեքստը կարդա´ և հարցերին պատասխանի´ր: Պատասխաններն այնպե´ս գրիր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Իրաքում գտնվող Դիալա գետն աշխարհի միակ գետն է, որը մի անգամ մահվան է դատապարտվել: Պարսից աշխարհակալ արքա Կյուրոսը երեք հարյուն վաթսուն ջրանցք էր փորել տվել, որ ջուրը Դիալայից դուրս հոսի, որովհետև իր սիրելի սպիտակ նժույգը գետանցի ժամանակ աչքի առաջ խեղդվել էր այդ գետում: Բայց ընդամենը հարյուր տարի հետո ջրանցքները չորացել էին, ու գետը նորից վերադարձել էր իր նախկին հունը:

Հարցեր

Ո՞վ  էր Կյուրոսը: Ինչպիսի՞ արքա էր: Ի՞նչ եղավ մի անգամ : Այդ ձին մյուս ձիերից ինչո՞վ էր տարբերվում: Կյուրոսն ինչպե՞ս վերաբերվեց ձիու խեղդվելուն: Գետի մահվան վճիռն ինչպե՞ս էր ուզում իրականացնել: Գետը ենթարկվե՞ց վճռին: Այս պատմությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:

Рубрика: Մաթեմատիկա 6

Կրկնություն

1)Լուծե՛ք հավասարումը․

ա)2x=4

x= 4 : 2 = 2

բ)6x=24

x= 6 x 4 = 24

գ)7x=-14

x= 14 — 7

դ)-5x=100

x= 100 x 5 = 500

ե)-2x=-8

x= 8 — 2 = 7

զ)12x=-36

x= 36 — 12 = 24

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)x+5=-3

x= 5 + 3 = 8

բ)-3+x=0

x= 0+ 3 = 3

գ)2x+45=6x+17

2x — 6x = 17 — 45

դ)15x-9x-2=10

x= 15 — 9 = 10 — 2 = 2

3)Օգտվելով բերված նմուշօրինակից՝ հաշվե՛ք տրված տառային արտահայտության արժեքը․

ա)2x+1 , երբ x=5

x= 2 x 5+ 1 = 3 + 2

բ)6+8x , երբ x=-1

x= 6 + 8 = 16 — 1 = 15

գ)5-4a , երբ a=2

a= 5 — 4 = 1 + 2 = 3

դ)3-7b , երբ b=-2

b= 7 — 3 = 4 — 2 = 2

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Լուծե՛ք հավասարումը․

ա)3x=2

x= 2/3

բ)6x=-7

x= 7/6

գ)-2x=-13

x= 13/2

դ)2x=0

x= 0

ե)-5x=0

x= 0

զ)-x=2

x= 2

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)20-x=-4

x= 24

բ)x+8=5

x= 13

գ)5x+3x-10=14

x= 2

դ)-3-5x+20+2x=5

3)Գտե՛ք տառային արտահայտության արժեքը․

ա)a+b , երբ a=1, b=3

x= 1 + 3 = 4

բ)a-b , երբ a=-2, b=4

x= 4 + 2 = 6

գ)2x-y , երբ x=5, y=6

x= 5 + 6 = 11 + 2 = 13

դ)3x-2y , երբ x=-1, y=-4

Рубрика: Պատմություն

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Որովհետև Ք․ա․ 112 թ․ Փոքր Հայքը միացավ Պոնտոսին

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին որ դաշինք կնքել և դրանից ետո դաշինքը կնքեցին Ք.ա. 94 թ.

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Ըստ պայմանի Կապադովկիայի տարածքը գնաց Պոնտոսին, իսկ գույքը և գերիները Հայոց թագավորությանը

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Ք․ա․ 88 թ․ մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ 2 և քանի որ դեռ վեճեր էին գնում գահակության համար Տիգրան Մեծը արշավեց դեպի Պարթևստան

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Рубрика: Ռուսերն 6
  1. Её
  2. его
  3. его
  4. её
  5. его
  6. его
  1. Свою, свой

    2. свою

    3. свой

    4. своего

    5. свою

    6. своих

    1. Певца
    2. красную ручку, большой солварь
    3. любимую девушку
    4. известного спортсмен
    5. старых родителя
    6. исторические романы, модные журналы
    7. незнакомь слова
    8. короткие писмо
    9. друзей, товарищов, семью, родителей
    10. новогодную откритку
    11. стариное русская песня
    1. Старый тиатр
    2. в новый бассейн
    3. в большой новый стадион
    4. в Киев
    5. в исторический музей
    6. в городную библотеку
    7. в родина
    1. на среду
    2. во вторник вечером
    3. во субботу
    4. на воскресенье
    5. на следующей неделе
    6. через час
    7. в следующей четверг
    Рубрика: տեխնոլոգյա բաժին

    Մարդու օրգանիզմը

    Թեման՝ մարդու օրգանիզմ

    Նախապատրաստական աշխատանք՝

    Մինչ հանդիպումը, սովորողներին ուղարկվում է հարցաշար, որով պարզում ենք մասնակիցների գիտելիքների շեմը:

    Սովորողները ունեն հնարավորություն  առցանց հարցեր ուղղել առողջագետին:

    Հարցերի ուսումնասիրությունից հետո առանձնացվում են ամենահաճախ տրվողները, որոնք նույնպես կպարզաբանվեն քննարկման ընթացքում:

    Արդյունքում՝

    Սովորողները կհամալրեն իրենց գիտելիքների պաշարը մարդու օրգանիզմի մասին:

    Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ 

    Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

    giphy (1).gif

    1.Նյարդային համակարգ

    nerv.jpg

    Ուշադրություն

    Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):

    ny..jpg

    Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:

    2. Հենաշարժիչ համակարգ 

    henash..jpg

    Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են

    1.Հենարանային

    2.Շարժողական

    3.Պաշտպանական

    4.Արյունաստեղծ

    3.Արյունատար համակարգaryunatar.jpg

    Արյունատար համակարգը  կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։

    4. Շնչառական համակարգ

    shnchar.jpg

    Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։Համակարգի  հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։

    5. Մարսողական  համակարգ

    mars.jpg

    Մարսողական  համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:

    Մարսողական գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։

    Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:

    6. Ծածկույթային (ծածկող) համակարգmashk.jpg

    Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:

    7. Միզարտազատական համակարգ  artazat.jpg

    Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։

    Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։

    8.Վերարտադրողական համակարգսեռ.jpg

    Այս համակարգն ապահովում է սերնդի վերարտադրությունը և սերունդների անընդհատությունը:

    9Իմունային համակարգ 

    organyi-immunnoy-sistemyi.JPG

    Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։

    10. Ներզատական համակարգներզատ.jpg

    Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։ 

    Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա: